Գինեկոլոգ
«Ցիտո» բժշկական կենտրոնին միացել է 2016թ.: 1989թ.-ից աշխատում է Երևանի N8 հիվանդանոցում (ներկայում հիվանդանոցը կրում է Կառլեն Եսայանի անունը), 2013-2016թթ. աշխատել է «Նորմեդ» բժշկական կենտրոնում: 1988-1989թթ. աշխատել է Բերդի շրջանային հիվանդանոցում, իսկ նախքան այդ՝ 1987-1988թթ.՝ Լենինգրադի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) N13 ծննդատանը:
Կրթություն
1983-1989թթ. ուսանել է Ի.Պ.Պավլովի անվան N1 բժշկական համալսարանում, իսկ
1986-1987թթ. մասնագիտական փորձառություն ստացել Լենինգրադի N13 ծննդատանը:
Մասնակցել է մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման մի շարք ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ բացահայտման, կառավարման և կանխարգելման թեմայով ծրագրին, 2015թ.-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված՝ կյանքի որակի վրա առողջության գործոնների ազդեցության, ինչպես նաև՝ ԱՄՆԶԾ կողմցի անցկացված՝ կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդների կիրառմանը նվիրված ծրագրերին: 2017թ.-ին մասնակցել է կոլպոսկոպիայի խնդիրներին վերաբերող ծրագրին: