Ինսեմինացիա

Վիճակագրական տվյալներով, աստիճանաբար ավելանում է անպտղության պրոբլեմները լուծելու համար, վերարտադրողական բժշկական կլինիկաներ դիմողների քանակը: Որտեղ, ամբողջական բուժզննում անցնելուց հետո, բացահայտվում են անպտղության պատճառները:

Եվ, եթե զննման արդյունքում չեն հայտնաբերվել արհեստական բեղմնավորման պրոցեդուրային հակացուցված հիվանդություններ, ապա որակավորված բժիշկի հետ խորհրդակցելուց հետո, որոշվում և անց է կացվում, մեր օրերում հայտնի երեք բեղմնավորման պրոցեդուրաներից մեկը: Նշենք, որ երեք մեթոդներից, ներարգանդային սերմնավորումը, որի մասին կխոսենք ավելի մանրամասն ստորև, առավել մոտ է բնական բեղմնավորման գործընթացին:

Կոնսուլտացիա

Ներարգանդային սերմնավորման պրոցեդուրան խորհուրդ է տրվում անց կացնել, տղամարդանց սերմնաբջիջները, տարբեր պատճառներով, արգանդ չհասնելու դեպքում:

Հարկ է նշել, որ ներարգանդային ինսեմինացիան հնարավոր է կիրառել միայն արգանդափողերի նորմալ անցանելիության դեպքում: Այն ցուցված է. սերմնարտադրման, թերապեվտիկ ճանապահով չբուժվող, հիվանդության առկայության դեպքում, բեղմնավորման համար սերմնահեղուկի պակաս կամ ոչ պիտանելիության դեպքում, ինչպես նաև արգանդի վզիկի անպտղության գործոնի առկայության դեպքում կանաց մոտ և այլն:

Ներարգանդային սերմնավորման պրոցեդուրայի փուլերը

Արհեստական սերմնավորման ամբողջ գործընթացը կարելի բաժանել չորս հիմնական մասի. նախապատրաստական, անցկացման ճիշտ ժամկետների որոշման, սերմնահեղուկի պատրաստման և սերմնավորման փուլը:

  • Նախապատրաստական փուլում անց է կացվում ամբողջական բուժզննում, տարբեր դեղամիջոցների և որոշակի պրոցեդուրաների միջոցով հասցնում են պացիենտի օրգանիզմը և արգանդը հղիանալուն պատրաստ լինելու վիճակի:
  • Ինսեմինացիաի պրոցեդուրան իրականացնելու ճիշտ ժամանակի ընտրությունը զգալիորեն բարձրացնում է հղիանալու հավանականությունը: Դրա համար անց են կացվում մի շարք բժշկական մանիպուլյացիաներ:
  • Սերնավորման ընթացքում օգտագործվող սերմնահեղուկը, կախված վերջինիս որակից, մշակման է ենթարկվում տարբեր մեթոդներով:
  • Միայն վերն նշված փուլերը ապահովելուց հետո, սկսվում է բուն, ներարգանդային սերմնավորման գործընթացը, որի ընթացքում բարակ կատետերի միջոցով, տղամարդու սերմնաբջիջները տեղադրվում են կնոջ արգանդում:

Ներարգանդային ինսեմինացիայի գները Հաստանում 2022 թ.

Հայաստանում, ներկայումս գործում է երեք տասնյակից ավելի վերարտադրողական բժշկության կլինիկա: Դա հանդիսացավ, արհեստական սերմնավորման պրոցեդուրայի մատչելի գների ձևավորման գլխավոր պատճառը: Կախված ընտրած կլինիկայից, ինսեմինացիայի արժեքը կազմում է 350 000 – 600 000 դրամ:

Ներարգանդային սերմնավորման առավելությունները և թերությունները

Ցանկացած բժշկական միջամտություն ունենում է իր դրական և բացասական կողմերը: Բացառություն չի հանդիսանում նաև ինսեմինացիան: Թվարկենք նրանցից մի քանիսը:

Ակնհայտ և անվիճելի առավելություններից է հանդիսանում ներարգանդային ինսեմինացիաի մաքսիմալ նմանությունը բնական ճանապարհով հղիանալու գործընթացին:

Նշենք նաև որ պռոցեդուրան բացարձակ անցավ է, հասարակ և արագընթաց, ինչը հնարավորություն է տալիս այն անց կացնել առանց ցավազրկող միջոցներ օգտագործելու, հատուկ և բարդ տեխնիկական սարքեր չպահանջող պայմաններում:

Նշենք նաև թերություններից երկուսը: Առաջին հերթին դա պարտադիր, արգանդափողերի նորմալ ֆունկցիոնալ վիճակն է և իհարկե՝ տարիքը: Վիճագրական տվյալների համաձայն, 35-ից բարձր տարիքի դեպքում, այս մեթոդով հղիանալու հավանականությունը նվազում է մոտ երկու անգամ:

Եվ վերջում զգուշացում-խորհուրդ. հնարավոր բարդություններից խուսափելու համար հետևեք բժիշկների խորհուրդներին:

ԻԳՆՈՅԱՆ ԴԱՎԻԹ

Մանկաբարձ-գինեկոլոգ

ՌԱՓՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ