Դարերն ի վեր չբերության և անպտղության պրոբլեմը, հադիսացել է մարդկության հիմնական խնդիրներից մեկը: Մեր օրերում, գիտության և բժշկության զարգացման շնորհիվ, այդ խնդիրը լուծում են արհեստական բեղմնավորման միջոցով:
Արհեստական բեղմնավորման նպատակն է՝ որոշակի բժշկական մանիպուլյացիաների շնորհիվ, օգնել այն կանաց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող հղիանալ բնական ճանապարհով: Պրոցեդուրայի իմաստը կայանում է կանաց սեռական ուղիներում, տղամարդկանց սերմնաբջիջներ կամ 3-5 օրեկան բեղմնավորված ձվաբջիջ, տեղադրելու մեջ:
Արհեստական բեղմնավորումը ցուցված է ամուսնական զույգերից մեկի, թերապևտիկ ճանապարհով չբուժվող անպտղության դեպքում, ինչպես նաև վագինիզմի, սերմնային պլազմայի հանդեպ ալերգիայի և այլն:
Ներկա ժամանակ տարբերում են արհեստական բեղմնավորման երեք տեսակ.
Թվարկած մեթոդներից, ինսեմինացիայի մեթոդը նման է բնական ճանապահով հղիանալուն և տարբերվում է միայն նրանով, որ տղամարդու սերմնաբջիջները տեղադրվում են արգանդի խոռոճում կատետորի միջոցով:
ԱՄԲ-ի դեպքում, որոշակի նախապատրաստական բժշկական գործողութըուններից հետո, վերցնում են կնոջ հասունացած ձվաբջիջները և հատուկ մշակված տղամարդու սերմը, որից հետո լաբորատոր պայմաններում անց է կացվում հետագա բեղմնավորման գործընթացը: Բեղմնավորված ձվաբջիջը (սաղմը), 3-5 օր հետո տեղադրվում է արգանդի խոռոճում:
ԻՔՍ-ի մեթոդի տարբերությունը ԱՄԲ-մեթոդից, կայանում է նրանում, որ սերմաբջիջիները ներարկվում են անմիջապես ձվաբջջի մեջ հատուկ ասեղով:
Վերարտադրող բժշկության այս ճյուղը Հայայաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով: Դրա վառ ապացուցն է այն փաստը, որ վերջին տասներկու տարում վերարտադրող բժշկության կլինիկաների քանակը հասնում է երեք տասնյակի: Եվ կախված ընտրած կլինիկայից և բեղմնավորման մեթոդից, արհեստական բեղմնավորման գները տատանվում են 1 200 000 – 2 000 000 դրամի սահմաններում:
Չնայած բեղմնավորման հետ կապված պրոցեդուրաների թվացյալ հեշտությանը, գոյություն ունեն բազմաթիվ հակացուցումներ: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ և անցնել ամբողջական բուժզննում հակացուցումների բացակայության վերաբերյալ: