Սլավմեդ կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին Երևանում: Այն բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է, որտեղ իրականացվում են համալիր ծառայություններ՝ հիվանդությունների ախտորոշումից մինչև բուժում և վերականգնում: Բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ:
Նախևառաջ նշենք, որ հիվանդանոցն ունի գերժամանակակից Ախտորոշման կենտրոն, որտեղ իրականացվում են համակարգչային տոմոգրաֆիա, թվային ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազատություններ, անոթների դուպլեքս հետազոտություն, Էնդոսկոպիա, գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես նաև սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ (էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, տրեդմիլ սթրես թեստ, հոլտեր հետազոտություն, զարկերակային ճնշման մոնիտորինգ): Կենտրոնն ունի նաև ավտոմատացված ախտորոշիչ լաբորատորիա, որտեղ իրականացվում են լայնածավալ հետազոտություններ:
Սակայն ախտորոշումով և հետազոտություններով Սլավմեդ կենտրոնում չեն սահմանափակվում: Այստեղ գործում է նաև առանձին Ծննդատուն՝ կանանց կոնսուլտացիայի և նորածնային բաժանմուքներ:
Կենտրոնն ունի նաև Անեսթեզիոլոգիայի, Գինեկոլոգիական, Ուրոլոգիական, Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության, Քիթ-Կոկորդ-Ականջաբանության բաժանմունքներ: Բացի այս, բուժհաստատությունում կան Վիրաբուժության բաժանմունքներ, որոնք են՝ Ընդհանուր և Լապարոսկոպիկ, Անոթային և Էնդոկրին վիրաբուժությունների բաժանմուքները, ինչպես նաև Սլավմեդ Promoitalia AAC. Էսթետիկ բժշկության և Աչքի միկրովիրաբուժության առանձին կենտրոնները:
Սլավմեդ բժշկական կենտրոնը նաև առաջարկում է արտահիվանդանոցային ծառայություններ՝ ընտանեկան բժիշկ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, գաստրոէնտերոլոգ, մաշկավեներաբան, ողնաշարաբան և ռևմատոլոգ:
Բուժհաստատությունում աշխատում են փորձառու բժիշկներ, ովքեր պարբերաբար վերապատրաստումներ են անցնում համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական հաստատություններում և համագործակցում այնտեղի առաջատար մասնագետների հետ:
Նման պրոֆեսիոնալների շնորհիվ է որ Սլավմեդը դարձել է ոչ միայն հայաստանցիների, այլև բազմաթիվ օտարերկրացիների սիրելի բժշկական կենտրոնը: Իսկ ժամանակակից սարքավորումների և գերհարմարավետ պայմանների մասին հիացական խոսք է արտահայտում յուրաքանչյուր այցելու:
Ամեն պացիենտին ցուցաբերվում է առանձնահատուկ, հոգատար վերաբերմունք, ինչպես նաև բուժման հատուկ պայմաններ: Մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվում նաև սոցփաթեթի շահառուներին և բժշկական ապահովագրություն ունեցողներին:
Կենտրոնում գործում է բուժսպասարկման բոլորովին այլ՝ բարձր մակարդակ. հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներ, հիգիենայի պարագաներ յուրաքանչյուր հիվանդին, ինչպես նաև երեքանգամյա սնունդ:
Չնայած առաջարկվող բարձրակարգ բուժսպասարկմանը, Սլավմեդ կենտրոնը հասանելի և մատչելի գներ է սահմանել իր պացիենտների համար: Կենտրոնում առաջարկվում է 10% զեղչ հետազոտությունների համար և 5% զեղչ բոլոր տեսակի վիրահատությունների համար:
Նաև նշենք, որ Doctor 911-ը կայքն էլ իականացնում է հետաքրքիր և գրավիչ ակցիաներ: Իսկ գների և ակցիաների մասին կարելի է տեղեկանալ զանգահարելով՝ (+374) 44 911 911, (+374) 99 911 188, (+374) 77 035 911 հեռախոսահամարներով:
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-001897, տրված է 03.12.13թ
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-002221, տրված է 20.12.16թ
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-002549, տրված է 23.05.19թ
Телунц Анаит
Хочу выразить благодарность зав.отделением компьютерной томографии Марии Ивановне и врачу отделения дуплекса Авалян Анаит за их профессилнализм и очень душевное отношение к пациенту.ՆԱՏԱԼՅԱ ԱՎԵտիսյան
Doktor911-ի անցկացրած ակցիայի շնորհիվ մեզ հնարավորություն ընձեռնեց կատարակտայի վիրահատություն անցնել,շնորհակալություն ձեր աշխատանքի համար Շնորհակալ ենք <<Սլավմեդ>> պրոֆեսիոնալ մասնագետներին որակյալ,արագ ու մատչելի աշխատանքի համար:Առանձնահատուկ շնորհակալություն բժիշկ ՎԱՀԵ ՆԱՆՅՆԻՆ!!!Гарри Погосов
Добрый день. От всей души, выражаю благодарность, хирургу Левону Никитич у Григоряну(а также :ассистентам и мед. сёстрам) за профессионализм, сердечную теплоту, добросовестно исполнение своих служебных обязанностей, доброжелательное отношение к своим пациентам. Отдельную благодарность выражаю младшему медицинскому персоналу отделения, за чистоту и уют, комфортное пребывание во время лечения, внимательный уход и чуткость по отношению к пациентам. А так же :директору мед. центра "Славмед" - Армине Овакимян, за профессионально подобранные кадры. С уважением, ваш бывший пациент Погосов Гарри.