«Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» հայ-գերմանական բժշկական կենտրոնն իր գործուներությունն իրականացնում է հետևալ ոլորտներում՝ դիմածնոտային վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, բերանի խոռոչի վիրաբուժություն, ծնոտի ֆունկցիոնալ և վերականգնողական վիրահատություններ, քթի պլաստիկ վիրահատություն, էնդոսկոպիկ ՔԿԱ ախտորոշում և վիրաբուժություն, դենտալ իմպլանտալոգիա, օրթոպեդիկ և թերապևտիկ ատամնաբուժություն, օրթոդոնտիա:
Դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին:
Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ կա դիմածնոտային եռաչափ ախտորոշիչ Sirona GALILEOS Comfort տոմոգրաֆով, որը թերևս միակն է Հայաստանում: Այս սարքը թույլ է տալիս իրականացնել պացիենտի դիմածնոտային հատվածի բազմակողմ հետազոտություն:
Բացի այդ, կենտրոնում նաև առկա է Karl STORZ ընկերության վիդեոստրոբոսկոպը և վիդեոէնդոսկոպը, որի միջոցով կատարվում է դիմածնոտային և ՔԿԱ շրջանի հիվանդությունների ախտորոշում և վիրաբուժական միջամտություն:
«Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» բժշկական կենտրոնի մասնագետները ցուցաբերում են հոգատար և անհատական վերաբերմունք յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ: Կլինիկայում աշխատող բժիշկները պարբերաբար վերապատրաստում են անցնում Գերմանիայում և եվրոպական մի շարք մասնագիտացված բժշկական հաստատություններում:
«Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» կենտրոնի հիմնական գործընկերներն են Գերմանիայի ESTETICA Clinic բ/կ-ը և գերմանական հայտնի DENTSPLY SIRONA ընկերությունը:
Կենտրոնի հիմնական ուղղվածություններն են.
դիմածնոտային վիրաբուժություն
պլաստիկ վիրաբուժություն
բերանի խոռոչի վիրաբուժություն
ծնոտի ֆունկցիոնալ և վերականգնողական վիրահատություններ
քթի պլաստիկ վիրահատություն
էնդոսկոպիկ ՔԿԱ ախտորոշում և վիրաբուժություն
դենտալ իմպլանտալոգիա
օրթոպոդիկ և թերապևտիկ ատամնաբուժություն
օրթոդոնտիա