ՄԽԻԹԱՐՅԱՆ ԵՎԳԻՆԵ ՀԱԿՈԲԻ

Սրտաբան

«Ցիտո» բժշկական կենտրոնին միացել է 2015թ.: 2014-2016 թթ. աշխատել է «Մեդլայն» բժշկական կենտրոնում որպես սրտաբան: 2013թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում որպես սրտաբան: 2013-2014 թթ. աշխատել է Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնում որպես սրտաբան: 2012-2014 թթ. աշխատել է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում որպես սրտաբան:

Մասնագիտացում

Կրթություն
 

2008թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2008-2011 թթ. անցել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրան: 2013թ. կլինիկական պրակտիկա է անցել Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոնում: 2013թ. երկամսյա վերապատրաստում է անցել N1 համալսարանական հիվանդանոցում՝ էխոսրտագրություն գործիքային հետազոտությունների անցկացման թեմայով: 2016թ. ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Էխոսրտագրություն» մասնագիտությամբ վեցամսյա դասընթաց:
2004-2008թթ. եղել է ԵրՊԲՀ ուսանողական խորհրդարանի բուժական ֆակուլտետի անդամ: 2006-ից մինչ օրս՝ Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ է:
Միջազգային բժշկական ամսագրերում ունի հինգ տպագրված գիտական աշխատանք:

Պարբերաբար մասնակցում է վերապատրաստման և մասնագիտական տարատեսակ ծրագրերի ու միջոցառումների.


2017թ. ՝ «ՍԻՀ և զարկերակային գերճնշում՝ միջազգային ուղեցույցներից դեպի դեպքերի քննարկում» դասընթաց, վկայական
2015թ.՝ Հայկական 4-րդ բժշկական միջազգային կոնգրես, վկայական
2015թ.՝ Սրտաբանության դպրոց. լեկցիոն շարք, վկայական
2014թ.՝ Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի առաջին տարեկան գագաթաժողով, վկայական
2013թ.՝ «Դեղապատ և ոչ դեղապատ ստենտեր և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաներ» սեմինար, վկայական
2012թ.՝ «Տրեդմիլ տեստի հնարավորությունները սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման մեջ» դասընթաց, վկայական
2012-2013թթ.՝ «Signify» միջազգային հետազոտական ծրագիր. «Իվաբրադինի դերը իշեմիկ հիվանդությամբ հիվանդների վարման մեջ» գիտական հետազոտության համահետազոտող
2011թ.՝ «Worldwide clinical trials» կազմակերպության կողմից կազմակերպված «GCP: From theory to Practice» դասընթաց, վկայական
2011թ.՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված՝ Հայաստանի սրտաբանների VIII վեհաժողով, հավաստագիր
2010թ.՝ Հայաստանի սրտաբանների VII վեհաժողովի մասնակցության վկայագիր
2007թ.՝ Գ. Արեշյանի անվան կրթաթոշակառու
2005թ.՝ «The principles of biostatistics» դասընթաց, վկայական
2004 թ.՝ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի ինտերնետային ակումբի մասնակցության դիպլոմ
2004 թ. ՝ ԵրՊԲՀ-ի 75-ամյակին նվիրված ուսանողական ռեֆերատիվ աշխատանքների համաժողովում ներկայացված՝ «Ցողունային բջիջներ» աշխատության համար վկայական
2003 թ.՝ «Կենսաքիմիա» առարկայական օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցնելու վկայական: