Թութքային հիվանդության առաջացման համար առիթ կարող են հանդիսանալ ժառանգականությունը, փորկապությունը, մանրաթելերի ցածր պարունակությունը, ծանրություններ բարձրացնելը, ճարպակալումը, սննդային ալերգիաները, հղիությունը, երկար ժամանակ նստած կամ կանգնած անցկացնելը։ Այժմ թութքային հիվնադությամբ տառապում է երկրագնդի հասուն բնակչության 30%-ը:
Թութքային հիվանդությունը ունի 2 փուլ։ Առաջին փուլնը սուրն է, որի զարգացման հիմքը թրոմբոզը ու բորբոքային գործընթացն է։ Այս փուլը ուղեկցվում է հետանցքային շրջանի այտուցով և հանգույցների մեռուկով/նեկրոզով։ Երկրորդ փուլը կոչվում է քրոնիկ, որի ախտանիշները կրկնվող արյունահոսություններն են, որոնք, որպես կանոն, պայմանավորված են կղման և հետանցքից թութքային հանգույցների արտանկման հետ:
Հղի կնոջ օրգանիզմում, մի շարք ֆիզիոլոգիական փոփողությունների հետ կապված, կարող է առաջանալ թութքային հիվանդություն։ Հղիության շրջանում կնոջ օրգանիզմում բարձրանում է պրոգստերոնի մակարդակը, որը թուլացնում է օրգաններն ու անոթների պատերը, որոնք ձգվում են և առաջացնում արյան լճացում։ Սովորաբար, ծննդաբերությունից հետո, թութքը ունենում է ինքնուրույն նահանջելու հատկություն, բայց կարևոր է հետևողականությունը և բժիշկների հետ խորհրդակցությունը։
Առաջին հերթին պետք է ուշադրոււթյուն դարձնել սննդակարգին և մարսողությանը։ Եթե հիվանդությունը գտնվում է սկզբնական փուլում հնարավոր է դեղորայքային բուժում, որի դեպքում օգտագործվում են գլիցիրինի և չիչխանի մոմիկներ, քսուկեր և դեղաաբեր։
Հիվանդության խորացման դեպքում հնարավոր է պարբերական արյունահոսություն և հանգույցների արտանկմում , որի դեպքում ցուցված է վիրաբուժական միջամտություն։
Թութքի արմատական բուժման ոսկե չափանիշ է մնում թութքահատումը՝ վիրահատական ճանապարհով, չնայած նրան, որ այժմ գովազդվում են թութքի բուժման բազմաթիվ անցավ տարբերակներ։ Վիրահատությունը կարող է կատարվել էլեկտրակոագուլյացիայի, լազերային, ուլտրաձայնային դանակների միջոցով:
Հայաստանում թութքի վիրահատության գները տատանվում են 200,000-300,000 ՀՀ դրամի սահմանում։