Թոքաբորբը թոքերի հյուսվածքի, շնչառական հատվածի սուր վարակային ախտահարումն է, որը սովորաբար լինում է վարակիչ հիմքով։
Առանձնացվում են թոքաբորբի 4 հիմնական ձևեր՝ առաջնային, երկրորդային, ատիպիկ և իմունոդեֆիցիտային թոքաբորբեր։
Տարբերակումը կատարվում է ըստ հետևյալ հատկանիշների`
վիրուսային, վարակիչ, սնկային, խառը,
քրոնիկ, սուր, ենթասուր:
Թոքաբորբի առաջացման վրա ազդում են տարբեր հարուցիչներ, ներբջջային մակաբույծներ, բակտերիաներ, սնկեր ու վիրուսներ: Առաջացումը կարող է պայմանավորված լինել գրիպով, բրոնխիտով ու մրսածությամբ:
Այն սովորաբար սկսվում է վերին շնչառական ուղիների վարակով, որը տեղափոխվում է դեպի ավելի ցածր հատված:
Թոքաբորբերի զարգացմանը նպաստում են ռիսկի գործոնները՝ տարիքը, թոքերի, սրտի, երիկամների, աղեստամոքսային ուղու խրոնիկական հիվանդությունները, իմունոդեֆիցիտայն խնդիրները (բնածին և ձեռքբերովի), ծխելը, որը կարող է առաջացնել նաև ինֆիզեմա, ցուրտը, վիրուսային վարակը, շփումը կրծողների և թռչունների հետ, թմրանյութերի և քնաբերների չարաշահումը և այլն։
Թոքաբորբի ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված հիվանդության տեսակից, օրգանիզմի անհատական հատկանիշներից կամ տարիքից։ Դրսևորումները բաժանվում են թոքային և արտաթոքային: Թոքային դրսևորումները ներառում են հազ, կրծքավանդակի ցավ և շնչահեղձություն, արտաթոքայինը՝ ջերմություն, թունավորման համախտանիշ, լաբորատոր բորբոքային սինդրոմ:
Թոքաբորբով հիվանդներին պահանջվում է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում: Հակաբիոտիկների կամ հակավիրուսային դեղամիջոցները պետք է նշանակվեն էթոլոգիական գործոնով։
Թոքաբորբը վտանգավոր է հետևյալ բարդություններով՝
Հետևեք Ձեր առողջությանը։ Վստահեք Հայաստանի մասնագետներին: Այստեղ երաշխավորվում է Ձեր լիակատար ապաքինումն ու առողջությունը:
Երևանի կլինիկաներում բուժման գներին և զեղչերին ծանոթանալու համար դիմեք Doctor911․am-ին։ Բոլոր հետազոտությունների արժեքները հարմարեցված են Հայաստանի բնակչության միջին եկամտին: