Շուրթերի պլաստիկ վիրահատություն

Կոնսուլտացիա

Շուրթերի մեծացումը, հաստացումն ու դրանց ծավալի, ձևի փոփոխումն ամենատարածված էսթետիկ վիրահատության տեսակներից է: Կանանց մեծ մասը դեմքի վրա կարևորում է հենց շուրթերը և հանուն կատարյալ գեղեցիկ շուրթեր ունենալու դիմում նույնիսկ վիրահատական միջամտության: Իր ոչ այնքան բարդ գործընթաց լինելու շնորհիվ այն բավականին հասանելի է լայն շրջանակների համար:

Եվ բացի էսթետիկ բնույթից, շրթունքների պլաստիկան (հելիոպլաստիկա) ունի նաև բժշկական-վերականգնողական նշանակություն. օրինակ՝ շրթունքների անհամաչափության, բնածին և ձեռքբերովի սպիերի վերացում, միմիկայի որոշ դեֆեկտների շտկում և այլն: Ցանկացած դեպքում վիրահատության մասին որոշում կայացնելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել պլաստիկ վիրաբույժի հետ, տեղեկանալ հակացուցումների մասին՝ տհաճ հետևանքներից և բարդություններից խուսափելու համար:

Շուրթերի պլաստիկ վիրահատության գները Հայաստանում 2020

Ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ կան շուրթերի վիրահատության մի քանի տեսակներ՝ կախված իրականացման ձևից և մեթոդներից: Եվ, բնականաբար, կախված մեթոդներից՝ տարբերվում են նաև վիրահատության գները:

Հայաստանում շուրթերի վիրահատության արժեքը տատանվում է 60.000-160.000 ՀՀ դրամի շրջանակներում. Համեմատած ԱՄՆ-ի, Եվրոպայի և հարակից մի շարք երկրների հետ, վիրահատության այս տեսակը մեր երկրում շատ մատչելի է: Իսկ ՀՀ քաղաքացիների համար, Երևանի շատ բուժհաստատություններում գործում են նաև ճկուն զեղչեր:

Վիրահատություն

Ինչպես նշեցինք, շուրթերի պլաստիկան կատարվում է տարբեր մեթոդներով, որոնք են՝ ինեկցիոն կամ ուրվագծային, իմպլանտների ներարկում և օպերատիվ հելիոպլաստիկա: Առաջինի դեպքում շուրթերի մեջ ներարկվում են ֆիլերներ, որոնցից լավագույն արդյունքը ապահովում են հիալուրոնաթթվի հիմք ունեցողները:

Արդյունքի երկարատևությունը կախված է ֆիլերի որակից, խտությունից և պացիենտի օրգանիզմի առանձնահատկություններից: Ի դեպ ինկեցիոն մեթոդը վիրահատական միջամտություն չի համարվում: Իսկ ահա իմպլանտների դեպքում կտրվածքներ են արվում և շուրթերի մեջ անցկացվում կոլագենային պլաստիկներ, սինթետիկ նյութեր, պացիենտի սեփական ճարպը: Երկու մեթոդներն էլ իրականացվում են տեղային անզգայացմամբ: Օպերատիվ հելիոպլաստիկայի դեպքում կատարվում է շուրթերի պլաստիկ վիրահատություն՝ հատուկ մեթոդներով, որոնցից ամենահայտնիներն են V-Y տեխնիկան և բուլհորնը:

Առաջին տարբերակում բերանի լորձաթաղանթն առանձնացվում է շրթունքի փափուկ հյուսվածքներից և դրա ներքին հատվածում արվում է V-աձև կտրվածք, որոնք Y-աձև կարվում են ներծծվող կարերով: Երկրորդի ընթացքում կատարվում է կտրվածք՝ քթանցքերի ստորին գծով, հեռացվում է մաշկի փոքր հատված, իսկ վերին շրթունքը ձգվում է վեր ու կարվում։ Երկու դեպքում էլ կատարվում է ընդհանուր անզգայացում և տևում՝ շուրջ 40 րոպե: Իսկ արդյունքը պահպանվում է ընդմիշտ:

Էսթետիկ բժշկության ու կոսմետոլոգիայի մեջ շուրթերի մեծացման կամ հաստացման առանց վիրահատական միջամտության ամենահայտնի միջոցը բոտեքսն է: Այն ավելի հասանելի է, մատչելի, իսկ արդյունքը տևում է 6-8 ամիս:

Հետվիրահատական ընթացք

Շուրթերի պլաստիկ վիրահատությունից հետո վերականգնման գործընթացը բարդ և երկարատևներից չէ: Այն սովորաբար տևում է 1-2 շաբաթ, որի ընթացքում պացիենտն ունենում է որոշակի ցավեր, անհարմարություններ և ձգվածություն:

Սկզբնական շրջանում հնարավոր են նաև արյունահոսություն և այտուցներ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում շուրթերին սառույցով կոմպրեսներ դնել, օգտագործել քսուկներ և յուղեր՝ բժշկի ցուցման համաձայն: Իսկ բարդություններից խուսափելու համար առաջին 2 շաբաթվա ընթացքում պետք է խուսափել տաք, կոշտ, կծու և թթու կերակուրներից: Սակայն, եթե այնուամենայնիվ բարդություններ լինեն՝ ջերմության, ալերգիայի, մեծ այտուցների ձևով, ապա պետք է անպայման դիմել վիրահատող բժշկին:

Երբեմն վիրահատությունից հետո որոշ պացիենտների դեպքում շուրթերի վրա մնում են խորը սպիեր, որոնք հնարավոր են վերացնել միայն հավելյալ կորեկցիայի դեպքում, ինչը թույլատրվում է անցկացնել ոչ ավելի վաղ, քան վիրահատությունից 12 ամիս անց: