Հաստ աղիքի պոլիպները բարորակ նորագոյացություններ են, որոնք ոչ մի ախտանիշ չեն դրսևորում և կարող են պատահաբար հայտնաբերվել կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ։ Սակայն երկար գոյության դեպքում դրանք կարող են վերածվել ուղիղ աղիքի չարորակ ուռուցքի։
Հաստ աղիքում ձևավորվող պոլիպները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝ հիպերպլաստիկ պոլիպներ, ադենոմաներ, պոլիպոզային սինդրոմների պոլիպներ։
· Ամենատարածված պոլիպները հիպերպլաստիկ են: Դրանք բնութագրվում են փոքր չափերով և համեմատաբար անվտանգ են, քանի որ հազվադեպ են վերածվում չարորակների։
· Ադենոմատոզ պոլիպները բավականին վտանգավոր են, քանի որ հակված են չարորակների վերածնվելու։
· Պոլիպոզային սինդրոմները վտանգավոր են, քանի որ նպաստում են պոլիպների ավելորդ աճին, որոնք կարող են վերածվել քաղցկեղի:
Պոլիպների առաջացման պատճառներն են․
· Ժառանգականությունը,
· Քրոնիկական բնույթի հիվանդությունները,
· Թերսնուցումը,
· Հաճախակի փորկապությունը։
Որպես կանոն, հիվանդությունը երկար ժամանակ առանց ախտանշանների է անցնում։ Միայն այն ժամանակ, երբ պոլիպներն արդեն բավականաչափ զարգացած են, նրանք սկսում են դրսևորել առաջին ախտանշանները։ Դրանք են․
· Արյան խառնուրդը կղանքումը,
· Արյան արտահոսքը անուսից,
· Ցավ, քոր անալ օղակումը,
· Կղանքի խանգարումները (լուծ, փորկապություն),
· Աղիքային խանգարման նշանները,
· Ցավ որովայնի ստորին հատվածում,
· Անհանգստություն ուղիղ աղիքում:
Պոլիպների բուժումը կատարվում է գաստրոէնտերոլոգի կողմից: Դրա ճիշտ ախտորոշման և բուժման ռազմավարության դեպքում հնարավոր է կանխել հաստ աղիքի քաղցկեղային ուռուցքների զարգացումը:
Պոլիպների բուժումը միանշանակ է` յուրաքանչյուր նորագոյացություն հեռացվում է վիրահատական միջամտությամբ: Պոլիպների հեռացման վիրահատությունը բավականին պարզ է և հեշտությամբ հանդուրժելի հիվանդների կողմից։ Վիրահատությունից հետո հիվանդը պետք է ենթարկվի հսկողության էնդոսկոպիայի։ Եթե նոր գոյացություններ չկան, ապա 3 տարին մեկ կատարվում է կոլոնոսկոպիայի պրոցեդուրա։
Վստահեք Ձեր առողջությունը մեր մասնագետներին։ Մենք աշխատում ենք Երևանում, մեզ մոտ գործում է զեղչերի ճկուն համակարգ, հետազոտությունները մատչելի են, արժեքները՝ հարմարեցված Հայաստանի բնակչության միջին եկամտին։
Բուժման գների և զեղչերի մասին ինֆորմացիա ստանալու համար կարող եք դիմել doctor911-ին։