Քիթը դեմքի ամենակարևոր հատվածներից է․ քթի չափերի և համաչափության աննշան փոփոխությունն անգամ կարող է խանգարել՝ նկատելու դեմքի այլ հատվածների գեղեցկությունը: Քթի արտաքին տեսքի և գեղեցկության վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է քթի ծայրի հատվածը։
Քթի ծայրի պլաստիկան 21-րդ դարում դարձել է պլաստիկ վիրաբուժության ամենակարևոր ուղղությունը, ընդ որում, արդեն վաղուց, կարևոր՝ երկրագնդի բնակչության ոչ միայն իգական, այլև արական սեռի ներկայացուցիչների համար։
Քիթն ունի արտաքին և ներքին մասեր։ Արտաքինը սկսվում է քթի կամրջից և ավարտվում քթանցքներով, որոնք ծառայում են շնչառության և հոտառության համար։
Քիթը տեսողականորեն բաժանվում է նաև վերին և ստորին մասերի։ Ոսկորները կենտրոնացած են վերևում, իսկ աճառը՝ ներքևում։ Քթի ծայրը քթի ստորին հատվածն է, որը ամբողջությամբ կազմված է աճառից։ Այն աճառը, որը կազմում է քթի ծայրը, կոչվում է ստորին կողային աճառ: Կան երկու ստորին կողային աճառներ՝ քթի ծայրի աջ և ձախ կողմերում։ Քթածայրն ունի նաև թևեր՝ քթանցքների շուրջ փափուկ հյուսվածքները:
Քթի ծայրը կարող է լինել սուր, հարթ, շրջված, ծակող, թևերը՝ նեղ և լայն: Եվ այսպես շարունակ։
Մեր օրերում ամենաշատ պահանջված պլաստիկ վիրահատություններից մեկը քթի ծայրի վիրահատությունն է, որը թրենդային է ինչպես կանանցու աղջիկների, այնպես էլ՝ տղամարդկանց ու երիտասարդ տղաների համար։
Քթի ծայրի պլաստիկա կատարելու հիմնական պատճառներն են.
Քթի ծայրի պլաստիկան ենթադրում է՝
Ամենատարածվածը քթի ծայրի բարձրացումն է, որը նորաձև է դարձել հատկապես երիտասարդության շրջանում, երբեմն նույնիսկ՝ առանց հիմնավոր պատճառի, զուտ թրենդին հետևելու կամ էսթետիկական նկատառումներով։ Քթի ծայրի բարձրացումը համարվում է քթի տեսքի ամենահուսալի և արդյունավետ միջոցը, որը տալիս է ցմահ արդյունք։ Ռինոպլաստիկայի օգնությամբ կարելի է հեշտությամբ բարձրացնել իջեցվածքը, փոքրացնել կլորացվածությունը, նեղացնել քթի կարճ ծայրամասը։ Իջեցված ծայրը շտկվում է աճառի մի մասը հեռացնելով։ Քթի ծայրի շտկման տարբերակներն, ըստ էության, շատ են և խիստ ինդիվիդուալ։
Քթի ծայրի վիրահատության հետվիրահատական շրջանն ընթանում է համետաբար արագ ու առանց խնդիրների։ Այտուցվածությունը սովորաբար անհետանում է 1 ամսվա ընթացքում։ Գիպսը հեռացվում է վիրահատությունից 1,5-2 շաբաթ անց։ Վերականգնողական ընդհանուր շրջանը տևում է 10 օրից մինչև 3-4 շաբաթ։ Տևողությունը կախված է ինչպես միջամտության ծավալից, այնպես էլ հիվանդի օրգանիզմի անհատական առանձնահատկություններից և հետվիրահատական խնամքի որակից:
Ի դեպ, քթի ծայրի շտկման ռեալ արդյունքը՝ տեսքը, կարելի է գնահատել միջամտությունից 1-1.5 ամիս անց միայն։
Հայաստանում քթի պլաստիկ վիրահատության գները, որակի հետ համեմատած, տարածաշրջանում էականորեն մատչելի են։ Բացառություն չէ քթի ծայրի վիրահատությունը։ Վերջինիս գները սկսվում են 180.000 դրամից, սակայն որոշ կլինիկաներում, պայմանավորված սեզոնային զեղչերով ու ակցիաներով, արժեքը կարող է տատանվել 180-300.000 դրամի սահմաններում։ Ցանկության դեպքում կարելի է ձևակերպել ապառիկ, որը Երևանում ու մեծ քաղաքներում կատարվում է տեղում, առանց ավելորդ քաշքշուքի։ Գները Երևանի գրեթե բոլոր կլինիկաներում նույնն են, չնչին տարբերությամբ, ներառում են բոլոր հետազոտությունները, առանձին պալատի տրամադրումն ու վիրակապումը։
Doctor911.am-ը կօգնի Ձեզ ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն, խուսափել հիվանդանոցային հերթերից, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ բուժհաստատություններում ստանալ մինչև 40% զեղչ: