Մամոպլաստիկան (կրծքերի մեծացում կամ փոքրացում) աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատության տեսակն է: Այն ցուցված է կանանց կրծագեղձերի չափերի փոփոխության, դեֆեկտների վերացման և համաչափություն ապահովելու դեպքում: Բացի այս, հղիությունից և կերակրելուց հետո, հաճախ կանանց մոտ նկատվում է կրծքերի թուլացում, որի դեպքում նախքին տեսքի վերականգնման համար առաջանում է կրծքի մաշկի ձգման անհրաժեշտություն:
Բոլոր այս վիրահատությունների մասին որոշում կայացնելուց առաջ, կինն ինքը պետք է ճիշտ և օբյեկտիվորեն գնահատի իր մարմնի կառուցվածքը և զգա մամոպլաստիկայի անհրաժեշտությունը, ապա ընտրի ճիշտ վիրաբույժ, խորհրդակցի նրա հետ: Վերջինս կոնսուլտացիայի ընթացքում կուսումնասիրի դեպքի առանձնահատկությունները, կդիտարկի վիրահատության անհրաժեշտությունը, կներկայացնի հակացուցումները և պացիենտի հետ միասին կորոշի կրծքերի մեծացման կամ փոքրացման չափը:
Կրծքերի վիրահատոթյան գների վրա բացի մի շարք հանգամանքներից, մեծ ազդեցություն ունի նախևառաջ վիրաբույժի որակավորումը: Հայաստանում տվյալ պլաստիկ վիրահատության գները տատանվում են 960․000 դր-1․600․000 ՀՀ դրամի շրջանակներում: Արժեքի մեջ ներառվում են նաև անզգայացումը, իմպլանտները և հիվանդանոցային որոշ ծախսեր: Նշենք, որ եվրոպական և հարակից մի շարք երկրների հետ համեմատ՝ Հայաստանում մամոպլաստիկան բավականին մատչելի է: Իսկ Երևանի որոշ հիվանդանոցներում նաև գործում են զեղչեր:
Մամոպլաստիկան, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում բաժանվում է երեք տեսակի՝ կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ինչպես նաև կրծքի մաշկի ձգում, որը հաճախ համակցվում է առաջինի կամ երկրորդի հետ: Ի դեպ, պլաստիկ վիրահատության բոլոր այս տեսակներն իրականացվում են միայն ընդհանուր անգայացմամբ:
Կրծքերի մեծացումը իրականացվում է հատուկ իմպլանտների տեղադրմամբ, որոնք ընտրվում են անհատականորեն՝ հատուկ կնոջ մաշկին համապատասխան: Իմպլանտների տեղադրումը կատարվում է տարբեր կերպ՝ կախված կտրվածքի և տեղադրման դիրքից: Կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատությունը տևում է 1-2 ժամ:
Կրծքագեղձերի փոքրացման ժամանակ հեռացվում են ճարպային և գեղձային հյուցվածքների հավելյալ մասեր: Այս վիրահատությունը մեծամասամբ ունի ոչ միայն էսթետիկ, այլև բժշկական ցուցումներ: Այն տևում է 1-2 ժամ:
Կրծքի մաշկի ձգումը իրականացվում է կրծքերի համաչափության, առաձգականության և գեղեցիկ տեսքի վերականգնման նպատակով: Այս վիրահատության ընթացքում հեռացվում են հավելյալ հյուցվածքները, իսկ մնացածը՝ բարձրացվում: Վիրահատության ընթացքը կարող է տևել 2-3 ժամ:
Կրծքագեղձերի պլաստիկայի դեպքում հետվիրահատական ընթացքը, ի տարբերություն այլ վիրահատությունների տեսակի, մի փոքր ավելի երկար է, ցավոտ և անհարմարություններ պատճառող: Այս դեպքում հիմնականում դրվում են ներծծվող կարեր, իսկ վիրակապերը պետք է մնան միայն մի քանի օր: Ցավերը կվերանան մոտ 1 շաբաթվա, իսկ այտուցները՝ 1 ամսվա ընթացքում:
Վերականգման փուլում դեռ 1 ամիս պետք է կրել հատուկ ներքնազգեստ, սահմանափակել ձեռքերի շարժունակությունը` 2-3 շաբաթով, պառկել միայն մեջքի վրա՝ 7-10 օր: Իսկ սպորտով զբաղվելու կամ այլ ֆիզիկական ակտիվության մասին պետք է մոռանալ առաջիկա 2-3 ամիսների ընթացում:
Մամոպլաստիկայից հետո լիակատար վերականգնումը տեղի է ունենանում 1,5- 2 ամիսների ընթացքում: Վերը նշված գործոններից բացի, կան նաև մի շարք այլ ցուցումներ և արգելքներ, որոնց պացիենտը պետք է հետևի իր վիրաբույժի խորհրդով՝ վերականգման ընթացքի բարեհաջող անցկացման և բարդություններից խուսափելու համար: