Կոլիտ, հաստ աղիքի բորբոքում 
                Կոլիտը հաստ աղիքի բորբոքային հիվանդություն է, որը ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից է։
Առաջացման և զարգացման պատճառները
Առաջացումը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ՝ պաթոգեն միկրոօրգանիզմների աղիների ներթափանցում, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի, հակաբակտերիալ դեղամիջոցների և այլնի երկարատև օգտագործում, զարկերակների մասնակի կամ ամբողջական արգելափակում։
Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, բայց առավել հաճախ 15-ից 25 տարեկանում:
Զարգացման հիմնական պատճառներն են՝
	- պաթոգեն միկրոօրգանիզմներ (բակտերիաներ, մակաբույծներ),
- մարսողական համակարգի բորբոքային հիվանդություններ,
- նյարդային լարվածություն, քրոնիկական սթրես,
-  թերսնուցում (չափից շատ ուտելը, տապակած և կծու մթերքների չարաշահումը, ալյուրից պատրաստված քաղցրավենիքի, անորակ սննդի օգտագործումը),
- աուտոիմուն հիվանդություններ,
- վնասվածքներ, մարսողական օրգանների վիրահատություններ,
- որոշ դեղերի անվերահսկելի ընդունում, մարմնի թունավորում,
- աղիների բնածին պաթոլոգիաներ՝ կապված դրա ընդլայնման հետ։
Հաստ աղիքի ստուգում, ախտանշաններ
Հաստ աղիքի բորբոքման հիմնական ախտանշաններն են՝
	- փորլուծությունը,
- լորձը և (կամ) արյուն կղանքումը,
- ցավը որովայնի ձախ կողմում,
- թուլության զգացումը,
- ջերմությունը,
- ախորժակի կորուստ և քաշի կորուստը,
- աղիները դատարկելու հաճախակի անհրաժեշտությունը,
-  անբացատրելի քաշի կորուստը,
-  Անհանգստությունը՝ կղելիս։
Ախտորոշումը կատարվում է գաստրոէնտերիոլոգի կողմից։  Նախնական նշանակման ժամանակ անցկացվում է հետազոտություն, պարզվում է հիվանդության կլինիկական պատկերը։
Հաստ աղիքի բորբոքման բուժում
Բուժման ռեժիմը ներառում է.
	- Դիետա. այն թույլ է տալիս նվազագույնի հասցնել աղեստամոքսային տրակտի օրգանների բեռը, խթանում է լորձաթաղանթի բուժիչ պրոցեսները և նորմալացնում պերիստալտիկան;
- Դեղորայքային թերապիա․ ուղղված է բորբոքային պրոցեսների և դրանց դրսևորումների դադարեցմանը;
- Վիրաբուժական բուժում.  ցուցված է բացառիկ դեպքերում, երբ դեղերը և բուժման այլ մեթոդները չեն օգնում և վտանգ է սպառնում հիվանդի առողջությանն ու կյանքին։ 
Վստահեք Ձեր առողջությունը մեր մասնագետներին։ Մենք աշխատում ենք Երևանում և մեզ մոտ գործում է զեղչերի ճկուն համակարգ, հետազոտությունները մատչելի են, ինչպես նաև՝ արժեքները հարմարեցված Հայաստանի բնակչության միջին եկամտին։
Բուժման գների մասին ինֆորմացիայի և զեղչերի համար կարող եք դիմել doctor911.am։