Եռվորյակ նյարդի նևրալգիա

Եռվորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որն ախտահարում է եռվորյակ նյարդը։ Այն բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում առաջացող դիմային նյարդերի ցավերով՝ կրակող, այրող, ծակող սուր ցավերի առաջացմամբ։ Եռվորյակ նյարդի նևրալգիան դասվում է նյարդային հիվանդությունների շարքին, որոնք են՝ դիմային նյարդի նևրիտը, ռադիկուլիտը և այլն։

Եռվորյակ նյարդի նևրալգիայի տեսակները

Գոյություն ունի հիվանդության 2 հիմնական տեսակ՝ տիպիկ և ատիպիկ։ Տիպիկը դրսևորվում է դեմքի մի կեսում մի քանի վայրկյանից մի քանի րոպե տևող հանկարծակի ծագող, ուժեղ, շոկային ցավերով։ Այս դրվագները կարող են ձգվել 2 ժամից ավել։ Ատիպիկը արտահայտվում է մշտական այրող ցավերով, որը նվազ ինտենսիվ է։ Դրվագները կարող են խթանվել դեմքին ցանկացած հպումից։ Նույն մարդու մոտ հիվանդության 2 տեսակներն էլ կարող են հանդիպել։ Վերջինս ամենացավոտ տեսակներից է և կարող է բերել դեպրեսիայի։

Առաջացման և զարգացման պատճառները

Եռվորյակ նյարդի նևրալգիայի բորբոքման պատճառն անհայտ է, բայց կա կարծիք, որ կապված է եռվորյակ նյարդի շուրջ միելինի կորստով։ Այն կարող է տեղի ունենալ ուղեղի ցողունիցից դուրս գալու տեղում արյունատար անոթի ճնշվելու, ցրված սկլերոզի, կաթվածի կամ վնասվածքի դեպքում։ Առավել քիչ հանդիպող պատճառներից են ուռուցքը և զարկերակ-երակային մալֆորմացիան։ 

Եռվորյակ նյարդի նևրալգիայի ախտանշաններ

Այս հիվանդությունը բնութագրվում է դեմքի ուժեղ արտահայտված ցավային դրվագներով, եռվորյակ նյարդի ճյուղերի ընթացքով։ Յուրաքանչյուր նոպա սովորաբար տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե կամ ժամ, բայց դրանք կարող են ժամեր շարունակ կրկնվել շատ կարճ ընդմիջումներով։ Այլ դեպքերում կարող են լինել օրական 4-10 նոպաներ։ Ցավի զգացողությունը բնութագրելու համար մարդիկ սովորաբար նկարագում են, որ դեմքի դրդման գոտին այնքան զգայուն է, որ հպումը կամ նույնիսկ օդի հոսանքը կարող է բերել ցավային դրվագի, սակայն, որոշ մարդկանց մոտ ցավը կարող է լինել ինքնածին, առանց որևէ ակնհայտ խթանման։ Այն բացասական ազդեցություն է ունենում մարդու կենսակերպի վրա, քանի որ կարող է առաջանալ առօրյա գործողություններից՝ ուտելուց, խոսելուց, սափրվելուց կամ ատամները լվանալուց։ Քամին, ծամելը և խոսելը շատ պացիենտների մոտ կարող են խորացնել իրավիճակը։

Եռվորյակ նյարդի բուժում

Որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Կոնսերվատիվ բուժումը վերացնում է նախանշանները և դադարեցնում հիվանդության զարգացումը։ Քանի որ բուժումը ինդիվիդուալ է յուրաքանչյուր հիվանդի համար, ապա անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդության փուլը, պացիենտի տարիքը, սեռը և օրգանիզմի առանձնահատկությունները։ Բուժումն իրենից ներկայացնում է հակաբորբոքային թերապիայի  և նեյրոպատիկ ցավի դեմ ուղղված թերապիայի համադրություն։

Բուժումն իրականացվում է Հայաստանում։ Երևանի կլինիկաների բուժման արժեքներին և զեղչերի համակարգին կարող եք ծանոթանալ՝ դիմելով Doctor911.am-ին։