Դեմքի պլաստիկ վիրահատություն

Կոնսուլտացիա

Դեմքի պլաստիկան աշխարհում ամենապահանջված վիրահատական միջամտություններից է: Այս վիրահատության ամենատարածված տեսակներից են դեմքի օվալի պլաստիկան, մաշկի ձգումը, կոպերի, սկուլաների և կզակի պլաստիկան:

Նախքան վիրահատվելու մասին վերջնական որոշում կայացնելը պետք է անպայման խորհրդատվություն անցնել պլաստիկ վիրաբույժի մոտ, իմանալ ցուցումների և հակացուցումների մասին: Ուսումնասիրելով Ձեր դեմքի առանձնահատկությունները, վիրաբույժը կխոսի վիրահատության անհրաժեշտության մասին: Իսկ դրանք կարող են լինել բնածին կամ ձեռքբերովի դեֆեկտները՝ սպիեր, հետքեր, կրկնակի կզակ, դիմագծերի արտահայտված անհամաչափություններ, կամ էլ հիմնականում կապված տարիքային փոփոխությունների հետ՝ կախված կոպեր,

Ժամանակակից աշխարհում կան դեմքի պլաստիկայի ոչ վիրահատական մեթոդներ, որոնցից ամենատարածվածը դեմքի թելերով ձգումն է: Այն ավելի թեթև, կարճատև և համեմատաբար մատչելի գործընթաց է: Դեմքի պլաստիկայի այս և այլ տեսակներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, մեծամասամբ դիմում են միջին տարիքի կանայք:

Դեմքի պլաստիկ վիրահատության գները Հայաստանում 2022

Դեմքի տարբեր հատվածների վիրահատությունները տարբեր արժեքներ ունեն: Կախված Ձեր նախընտրած բժշկական կենտրոնից, վիրահատության տեսակից և բարդությունից, գները տատանվում են 150.000- 600.000 ՀՀ դրամի սահմաններում: Ի դեպ ի տարբերություն հարակից երկրների, Հայաստանում դեմքի պլաստիկ վիրահատության գները շատ մատչելի են, այդ պատճառով էլ այստեղ վիրահատվելու նպատակով ժամանում են մի շարք արտերկրացիներ: Նշենք նաև, որ Երևանի մի շարք բժշկական հաստատություններում գործում են զեղչեր:

Վիրահատություն

Դեմքի պլաստիկ վիրահատությունը կարող է իրականացվել տարբեր մեթոդներով՝ կախված մաշկի փոփոխություններից, պացիենտի պահանջներից և մի շարք այլ առանձնահատկություններից: Բազմազան վիրահատության տեսակներից առանձնացնենք Հայաստանում ավելի տարածվածները: Դրանցից է դեմքի պլաստիկան՝ իմպլանտների միջոցով, որոնք տեղադրվում են հիմնականում սկուլաների, կզակի և ծնոտի շրջաններում, դրանք փոքր-ինչ արտահայտիչ դարձնելու նպատակով:

Վիրահատական ընթացքը տևում է 1-2 ժամ: Իսկ արդյունքը, կախված է օգտագործվող նյութերից, լավագույն դեպքում կարող է պապանվել մշտապես: Երկրորդը դեմքի մաշկի ձգումն է վիրահատական մեթոդով, որն ուղղված է մաշկի ավելցուկների և սպիերի հեռացմանը: Գործընթացը տևում է շուրջ 2 ժամ, վիրահատությունը կարելի է կրկնել 5-10 տարի անց: Հաջորդ տեսակը դեմքի էնդոսկոպիկ ձգումը կամ ինչպես այլ կերպ անվանում են 3D լիֆտինգն է: Այս գործընթացն իրականացվում է էնդոսկոպով, կատարվում է փոքրիկ կտրվածք գլխի մազապատ հատվածում: Իսկ տևում է 1-2 ժամ, արդյունքը պահպանվում է ամենաքիչը 5 տարի:

Նշենք, որ այս բոլոր վիրահատությունների դեպքում պահանջվում է ընդհանուր անզգայացում:

Հետվիրահատական ընթացք

Դեմքի պլաստիկայի վերը նշված տեսակները վիրահատությունից հետո հիմնականում պահանջում են մի քանի օրվա հոսպիտալացում՝ կախված դրա տեսակից և բարդության աստիճանից: Իսկ ահա վերականգնման ընթացքը և ժամկետը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է:

Իմպլանտների միջոցով պլաստիկայի դեպքում վերականգնումը տևում է շուրջ 1 շաբաթ, էնդոսկոպիկ ձգումից հետո՝ մոտ 10 օր, իսկ ահա դեմքի մաշկի ձգման դեպքում`1 ամիս: Վիրահատությունից հետո պացիենտը մի քանի օր ունենում է ցավեր, լինում են նաև այտուցներ և կապտուկներ, որոնք, իհարկե, ժամանակի ընթացքում անհետանում են: Բացի այդ, սրանցից յուրաքանչյուրի դեպքում լինում են առանձնահատուկ անհարմարություններ վիրահատված և հարակից մասերում: Օրինակ՝ սկուլաների պլաստիկ վիրահատությունից հետո որոշ ժամանակ դժվարություններ են առաջանում խոսելիս և ծամելիս: Դեմքի յուրաքանչյուր հատվածի պլաստիկայի դեպքում յուրովի խնամք է պահանջվում, որի մասին պացիենտին հայտնում է պլաստիկ վիրաբույժը: