Բրոնխիտ

Բրոնխիտի մասին

Բրոնխիտը թոքերի հիմնական օդուղիների`բրոնխների բորբոքումն է, որի հետևանքով դրանք դառնում են այտուցված և գրգռված: Այն երեխաների մոտ  հաճախ է հանդիպում։ Բրոնխիտը կարող է լինել սուր կամ քրոնիկ։ Սուր բրոնխիտն ավելի լայն տարածում ունի և սովորաբար առաջանում է վիրուսային վարակի հետևանքով։ Այն հիմնականում ուղեկցվում է հազով, լորձարտադրությամբ կամ առանց դրա։ Ախտանիշները տևում են մի քանի շաբաթ, սովորաբար 10-14 օր` հետագայում չառաջացնելով բարդություններ։

Քրոնիկ բրոնխիտը ունի սուր բրոնխիտի ախտանշանները, բայց  շարունակական բնույթ է կրում: Ուղեկցվում է շարունակական հազով, առնվազը 2 տարին մեկ` 3 ամիս տևողությամբ։

Առաջացման և զարգացման պատճառները

Բրոնխիտը սովորաբար առաջանում է վիրուսից, ավելի քիչ հաճախականությամբ` բակտերիայից: Վիրուսի տարածմանը նպաստում են միլիոնավոր փոքրիկ կաթիլներ, որոնք հիվանդի հազալու կամ փռշտալու ժամանակ դուրս են գալիս քթից և բերանից` տարածվելով մոտ 1 մ, և գոյատևում մինչև 24 ժ։

Բրոնխիտը կարող է առաջանալ ծխախոտի, կենցաղային ապրանքներում պարունակվող քիմիական նյութերի օգտագործման հետևանքով։

Բրոնխիտի ախտանշանները

Սուր բրոնխիտի հիմնական ախտանիշը ցնցող հազն է, որը կարող է առաջացնել թափանցիկ, դեղնամոխրագույն կամ կանաչավուն լորձ։ Այլ ախտանիշները նման են սովորական մրսածության ախտանիշներին և կարող են ներառել կոկորդի ցավ, գլխացավ, հոգնածություն, ջերմություն, շնչահեղձություն, կրծքավանդակի ցավ։

Ինչպե՞ս բուժել բրոնխիտը

Ի տարբերություն բակտերիալ վարակների, վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկները արդյունավետ չեն։ Խանգարող հազը ճնշելու համար նշանակվում են  դեղամիջոցներ հազի դեմ։ Ալերգիայի, ասթմայի կամ թոքերի քրոնիկ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ինհալատոր և այլ դեղամիջոցներ` բորբոքումը նվազեցնելու և թոքերի նեղացած անցուղիները բացելու համար։ Քրոնիկի դեպքում բրոնխոդիլատորներ և ստերոիդներ կոչվող դեղամիջոցները «բացում» են շնչուղիները։

Հետազոտություն և համապատասխան բուժում ստանալու համար Երևանում գործող ախտորոշման կենտրոնների ու կլինիկակաների գներին և զեղչերին ծանոթանալու համար դիմեք Doctor911.am-ին։ Հայաստանում անխտիր բոլոր բժշկական հաստատությունները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որը թույլ է տալիս լինել մրցունակ և ապահովել բարձր որակ։