Սրտի ճիշտ գործունեությունից է կախված ամբողջ օրգանիզմի առողջությունը։
Սրտի հիվանդությունները սովորաբար երկար և խրոնիկ կերպով են ուղեկցում մարդկանց։ Հիվանդության առաջացման համար պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, դեպրեսիան, ծանր քաշը, արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը։ Հիվանդությունը կարող է ունենալ նաև ժառանգական և ի ծնե բնույթ։
Սիրտ-անոթային անբավարարվածությունը կարող է առաջանալ ինչպես արդեն գոյություն ունեցող սրտանոթային պաթոլոգիայի ֆոնի վրա, այնպես էլ հանկարծ, ակնհայտ պատճառներով: Ախտանշաներն են սրտի անկանոն զարկերը, կրծքի ցավը, փորացավ, քրտնարտադրություն, ցավ վերջույթներում, շնչահեղձության զգացվում, ուռած կոճեր, ծնոտի և թիկունքի ցավ։
Սրտամկանի բորբոքման հիմնական պատճառ կարող են հանդիսանալ վիրուսային վարակները, բակտերիալ վարակները, որոշ դեղաիջոցներ, ինչպես նաև աուտոիմուն հիվանդություններ։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Հիվանդության բարդության աստիճանից կախված, կարող է ցուցվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտություն։
Կախված սրտի հիվանդության տեսակից բուժումը կարող է լինել տարբեր, բայց հիանակնում այն ներառում է կենսակերպի փոփոխություն, որոշակի դեղորայքի ընդունում կամ վիրահատություն։ Իսկ հիվանդության ռիսկը կարելի է իջեցնել դիմելով այնպիսի միջոցների, ինչպիսիք են հավասարակշռված սննդակարգը, պարբերաբար մարզվելը, վատ սովորություններից հրաժարվելը և այլն։
Հայաստանի Հանրապետության մի շարք հիվանդանոցներում կատարվում են սրտի վիրահատություններ և բուժում։ Վիրահատության արժեքը կախված է բարդության տեսակից և տատնվում է 500000-2000000 ՀՀ դրամի սահմանում։