Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնը (ԿՀՄԻ ԲԱԿ)

ՄՌՏ,
Համակարգչային տոմոգրաֆիա,
Նյարդաբանություն,
Ուռուցքաբանություն

Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի կենտրոնը (ԿՀՄԻ ԲԱԿ) հիմնադրվել է 2003թ.-ին: Նույն թվականի օգոստոսին Ռուսաստանում բացվեց մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի առաջին մասնավոր կենտրոնը: Գլխավոր ուղղությունը Ռուսաստանում և հարևան երկրներում ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է: 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) – ախտորոշման բարձր-տեխնոլոգիական մեթոդ է, որն բացարձակ անվնաս է և ավելի ինֆորմատիվ:
 
2005 թ. ընկերությունը կատարեց տարածաշրջանային առաջին ծրագիրը՝ բացվեց ԲԱԿ–Տվեր կենտրոնը: Այդ տարվանից ի վեր կենտրոնն իր ցանցերը յուրաքանչյուր տարի ընդլայնում է 10-12 նոր բաժանմունքներով: Այժմ ՌԴ-ում և ԱՊՀ -ում գործում են ավելի քան 80 կենտրոններ:

 
Սանկտ-Պետերբուրգում գտնվում է խորհրդատվական կենտրոն, որտեղ աշխատում են ավելի մեծ փորձով` ախտորոշման մեջ հսկայական փորձ ունեցող բժիշկներ: Այստեղ ուղարկվում են ախտորոշման տեսանկյունից շատ բարդ դեպքերը: ԿՀՄԻ ԲԱԿ-ը լավագույնն է բժշկական պատկերների, դրանց մեկնաբանման որակով, ինչպես նաև կատարվող հետազոտությունների քանակով: 
 
Այն քաղաքներում, որտեղ գործում են ԿՀՄԻ բաժանմունքները չկան հետազոտություն անցնելու մեծ հերթերը: Այստեղ, համեմատած պետական բժշկա-ախտորոշիչ հաստատությունների, միշտ պահպանվում են ցածր գներ: 
 
Ռադիո-վիրաբուժության ոլորտում նույպես ԿՀՄԻ ԲԱԿ-ը բարձր դիրքեր է գրավում Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում: 2008թ. աշնանը Սանկտ-Պետերբուրգում բացվել է ռադիո-վիրաբուժության և ռադիո-թերապիայի բարձր տեխնոլոգիական կենտրոնը:

Իսկ 2009 թ.-ին կենտրոնի բժիշկներն իրականացրել են ավելի քան 300 ռադիո-վիրաբուժական միջամտություն:Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4.000 միջամտություն:
 
Նույն թվականին Սանկտ-Պետերբուրգում բացվեց բժշկական պատկերահանման լիարժեք ախտորոշիչ կենտրոն, որը հագեցած է ինչպես հզոր մագնիսական դաշտ ունեցող տոմոգրաֆներով և թվային մամոգրաֆով: 
 
2010 թ. բացվեց Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող առաջին ՄՌՏ ախտորոշման կենտրոնի բաժանմունքը՝ Կիևում:
 
2011 թ. բացվեց Ռուսաստանում առաջին մասնավոր ուռուցքաբանական կենտրոնը, որը հագեցած է գերժամանակակից ռադիո-թերապևտիկ սարքավորումներով` ներառյալ Կիբեր դանակը և կոմֆորմային ճառագայթման գծային արագացուցիչները:

 
 
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001951 ՏՐՎԱԾ 03.06.2014թ,
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001692 ՏՐՎԱԾ 03.05.2012թ

Anna Margaryan